Բաժիններ՝

Փարիզի քաղաքագլուխը խոստացել է մինչև 2020 թվականը հասարակական տրանսպորտը դարձնել անվճար

Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պատրաստվում է ուսումնասիրել մինչեւ 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի եւ հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի համակարգ ստեղծելու հնարավորությունը։

Echo թերթում հրապարակված հարցազրույցում Իդալգոն պատմել է, որ «մինչեւ 2018 թվականի ամառ» ինքը մտադիր է ուսումնասիրել եւ քննարկել ամբողջ ագլոմերացիայի տարածքում անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է ընդունվել 2020 թվականին, երբ նախատեսված են հերթական մունիցիպալ ընտրությունները:

«Անվճար տրանսպորտի հարցը հանգուցային է քաղաքային փոխադրումների բնագավառում, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմոբիլներն այլեւս կենտրոնական տեղ չեն զբաղեցնում»,- հայտարարել է Իդալգոն:

Հրատարակությունը ճշտում է, որ մարտի 20-ին Փարիզի քաղաքապետարանում քվեարկություն կկայանա 220 հազար տարեց փարիզցիների համար անվճար երթեւեկության տոմս սահմանելու առաջարկության շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս