
ԱՄՆ-ի պետական պարտքը նոր ռեկորդ է սահմանել

ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի՝ գերազանցելով 21 տրլն դոլարը: Այդ մասին վկայում են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության տվյալները:
Ներպետական պարտքի բաժինը կազմում է 5,6 տրլն դոլար: Մնացած մասը՝ 15,3 տրլն դոլար, բաժին է ընկնում մասնավոր ներդրողներին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից մեկն ԱՄՆ-ի պետական պարտքի վերացումն էր: Նախագահը պնդում էր, որ իր տնտեսական միջոցառումները թույլ կտան լուծել այդ խնդիրը, սակայն Թրամփի նախագահության մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճել է ավելի քան 1 տրիլիոն դոլարով: