«Դա ես չեմ կարող մեկնաբանել, կներեք». Գևորգ Կոստանյանը` Ժիրայր Սէֆիլյանի գործի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատարանի վճիռը:
«Դա ես չեմ կարող մեկնաբանել, կներեք»,- ասաց Գ.Կոստանյանը:
Նա հրաժարվեց պատասխանել, թե ինչո՞ւ է մտադրության համար Սէֆիլյանը 10.5 տարի ազատազրկման դատապարտվել, արդյոք դա քաղաքակա՞ն հետապնդում է, կամ Սէֆիլյանը քաղբանտարկյա՞լ է:
Թե ինչո՞ւ չի կարող մեկնաբանել հարցին, Կոստանյանը նույնպես չնշեց: