Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում է շենքի քանդման նախապատրաստումը:
Կեմերովոյի իշխանությունները «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո հավանություն են տվել բնակիչների առաջարկությանը՝ փոխելու քաղաքի 100-ամյա հոբելյանի առթիվ ավելի վաղ հաստատված լոգոտիպը, որտեղ քաղաքի տարիքը նշված է բոցի լեզուների տեսքով:
Բաքվի Գարադաղի շրջանում ցեխային հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
1995թ. ստորագրված, իսկ 1996թ. վավերացված պայմանագիրը՝ Հայաստանում ռուսական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ, չի նախատեսում այլ ռազմական ստորաբաժանումների տեղակայում ՀՀ-ում։
Կեմերովոյի մարզային մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկները ակնհայտ դրական դինամիկա են տեսնում 11-ամյա տղայի վիճակի մեջ, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի ժամանակ թռել էր չորրորդ հարկից:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հյուսիսում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ օդապարիկը վայրէջքի ժամանակ մխրճվել է ծառի մեջ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հերքել է իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարելով, որ դեռ մի քանի տարի մտադիր չէ թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կեմերովոյի առեւտրական կենտրոնի հրդեհի հետաքննության ընթացքում քրեական գործ է հարուցել Կեմերովոյի մարզի Պետական շինարարական հսկողության տեսչության պետ Տանզիլիա Կոմկովայի նկատմամբ:
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ:
Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:
«Սիրիայի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հոգնել են արդեն այդ՝ տարիներ շարունակ տեղի ունեցող հակամարտությունից, որը միլիոնավոր փախստականների պատճառ դարձավ»:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով:
ՉԺՀ-ի իրավապահ մարմինները կալանավորել են 26 մարդու, որոնք անօդաչուների օգնությամբ զբաղվում էին Հոնկոնգից Շենչժեն քաղաք (Չինաստանի հարավի Գուանդունի նահանգ) iPhone-ի նորագույն մոդելների անօրինական տեղափոխմամբ:
«Դա առնվազն տարօրինակ և մտահոգիչ հայտարարություն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ դեսպանատան՝ օրերս տարածած հաղորդագրության մասին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին, որ նա ասել է, որ քաղաքացիներին իշխանափոխություն կխոստանա միայն մեկ անգամ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանն ընդգծում է, որ Հայաստանը և Ֆրանսիան մշտապես ունեցել են զարգացող հարաբերություններ և շեշտում, որ հիմա փորձում են դրանք ավելի առաջ տանել:
ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը, որը տուժել է Մեծ Բրիտանիայում, կարողանում է ուտել եւ խմել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը փորձում է խախտել 2014 թվականի ապրիլի 10-ին ՀՀ քաղաքացիների հետ կնքված պայմանագիրը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 30-ին հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։
Իսրայելական տանկը լույս մարտի 30-ի գիշերը կրակ է բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք Գազայի հատվածի հետ սահմանում մոտեցել էին տարանջատիչ պատնեշին, ինչի հետեւանքով նրանց մեկն սպանվել է:
Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի փորձարկումների տեսանյութը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը նախազգուշացրել է 10-15 տարի անց Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին։
Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնում RT հեռուստաալիքի հաղորդումների դադարեցմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ Գերմանիայում բողոքի ցույցեր հրահրելու նախաձեռնությունը բացարձակապես անընդունելի է:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:
Թաիլանդում Մյանմարից առնվազն 20 միգրանտներ են զոհվել 50 տեղանոց երկհարկանի ավտոբուսում, որը առայժմ չպարզված պատճառով բռնկվել է ընթացքի ժամանակ: