Մարտի 30-ին կալանքի տակ է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:
Վաշինգտոնը կարծում է, որ երկրից ամերիկացի դիանագետներին արտաքսելու Մոսկվայի որոշումը նշանակում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր գործողությունների եւ ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես եւ սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ եւ պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը տեսակետ է հայտնել, որ Սերժ Սարգսյանն իշխանությունից կհեռանա այն ժամանակ, երբ զգա, որ առանց իրեն կարող են երկիր ղեկավարել:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլին ձեւավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը որոշել է որեւէ արմատական փոփոխություն չիրականացնել կառավարության կազմում եւ իշխանության մեջ ընդհանրապես:
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը, որն աշխատում է Օսթին Փաուերսի մասին կատակերգությունների վրա, կնկարահանի հեռուստասերիալ, որի հիմքում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը:
Կալիֆոռնիայի Մոնթեբելո քաղաքի խորհրդի անդամ, 2014 թվականին քաղաքապետ ընտրված Ջեք Հաջինյանը պատասխանել է «Ամերիկայ Ձայն»-ի հարցերին Մոնթեբելոյի, իր արմատների ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիները համարում է բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան:
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բնակելի տունը, որն ստեղծվել է 3D-տպագրության տեխնոլոգիայով, մարտ ամսին շահագործման է հանձնվել երկրի արեւմուտքի Նանտ քաղաքում:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չի սատարում ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբին և հարցերը բռնության միջոցով լուծելու կողմնակից մյուս ուժերին:
«Վարչապետ դառնալու որոշումը Սերժ Սարգսյանի ինքնիշխան, անձնական որոշումն է եղել: Ավելին՝ այդ որոշումը կայացվել է վաղուց, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նոր Սահմանադրությունը չի ապահովում կուսակցության ղեկավարին բավարար իշխանությամբ ու իշխանական լծակներով»:
Սոլսբերիում տեղի ունեցած դեպքից տուժած Յուլիա Սկրիպալը եկել է գիտակցության և կարող է խոսել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Պլանո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ «սառը պատերազմի» իրավիճակին:
Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր ժողովների, հանդիպումների, հանրահավաքների և այլ միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների ընդհանուր տևողությունը կազմել է 1300 րոպե։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:
Հայաստանը սատարում է Հունաստանին վատ եղանակի պատճառով Թուրքիայի տարածքում հայտնված և լրտեսության մեջ մեղադրվելու համար կալանավորված 2 հույն զինծառայողներին շուտափույթ ազատ արձակելու հարցում:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորություններ և ներուժ է տեսնում:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին մարտի 28-ին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Ռուհանին Ադրբեջանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օրենք է ստորագրել, որը նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օրենսդիրներին արգելում է պատվիրել իրենց դիմանկարները՝ դրանց համար վճարելով բյուջետային միջոցներից:
Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականն անդրադարձել է Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Պարբերականը գրում է, որ արձանի բացման արարողությանը ներկա է լինելու կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ճարպը լավագույն դապինգն է:
Արցախի բնակչությունը շարունակում է կրել պատերազմի հետևանքները. պատերազմից հետո Արցախի տարածքն աշխարհում առաջիններից է եղել մեկ քառակուսի կիլոմետրի վրա ականների քանակով:
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։
Պուտինը, Մերկելը, Մակրոնը եւ Պորոշենկոն ընդունել են հայտարարություն, որում ողջունում են Զատիկի տոնի առթիվ հրադադարի համաձայնությունը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ռուս դիվանագետներից մեկին երկրից արտաքսելու որոշման մասին։