
Մոսկվայում կեղծ գումարներ իրացնելու հատկանիշներով ադրբեջանցի է ձերբակալվել

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել կեղծ գումարներ ձեռք բերելու, տեղափոխելու և իրացնելու հատկանիշներով: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
ՌԴ իրավապահ մարմինների հաղորդմամբ` Ադրբեջանի քաղաքացին կեղծ գումարները ձեռք է բերել Մոսկվայում գործող «Սադովոդ» առևտրի համալիրի տարածքում և փորձել է իրացնելու նպատակով դրանք տեղափոխել Ռյազանի մարզ:
Ադրբեջանցու մոտ հայտնաբերվել և առգրավվել է 131 հազար ռուբլուն համարժեք կեղծ գումար:
Տղամարդը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման: