Վրաստանի դատախազությունը պետական հեղաշրջման կոչերի համար մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի

Վրաստանի դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 5 ընդդիմադիր գործչի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների՝ հոկտեմբերի 4-ի ընտրության օրը երկրում պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար։ Այս մասին հաղորդում է Վրաստանի դատախազության պաշտոնական կայքը։

Մասնավորապես, մեղադրանքներ են առաջադրվել Պաատա Բուրչուլաձեին, Մուրթազ Զորդելավային, Իրակլի Նարդիլաձեին, Լաշա Բերիձեին, Պաատա Մանջգալաձեին։ 

Նրանք մեղադրվում են Վրաստանում սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի, բռնի գործողություններ կազմակերպելու, դրանք ղեկավարելու ու դրանց մասնակցելու, ռազմավարական նշանակության հաստատությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձ կատարելու կամ այդ հաստատություններն արգելափակելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031