
Մոսկվան խոստացել է պատասխանել Վաշինգտոնում RT հեռուստաալիքի հաղորդումների դադարեցմանը

Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնում RT հեռուստաալիքի հաղորդումների դադարեցմանը: Այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդում Պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
«Մենք արդեն շատ անգամ ենք նշել, որ մեր միջոցները կլինեն պատասխան, այսինքն՝ եթե այն կողմից սպառնալիքների գործնական իրականացում կա, ապա մեր կողմից էլ կհետեւեն նույն բնույթի պատասխան միջոցներ»,- ասել է Կլիմովն «Ինտերֆաքս»-ին: Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Վաշինգտոնում հեռուստաալիքի հաղորդումների հետ կապված դժվարությունների մասին:
«Պրովայդեր ընկերությունը, որը հեռարձակում էր մեր եթերը Վաշինգտոնում, մեզ դուրս է նետել հաղորդման ցանցից: Մեր «արտասահմանյան գործակալ» կարգավիճակի պատճառով, այո՛»,- գրել է Սիմոնյանը իր թելեգրամ-ալիքում: Այնուհետեւ Սիմոնյանը ճշտել է, որ RT-ն Վաշինգտոնում հաղորդումները կշարունակի «այլ հարթակներում»: