
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» հրթիռի փորձարկման տեսանյութը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի փորձարկումների տեսանյութը: 23 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակի կադրերում ցուցադրված է հրթիռի արձակումը Պլեսեցկ տիեզերակայանից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Սրանք արդեն «Սարմատի» երկրորդ փորձարկումներն են: Առաջին փորձարկումը տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին: Մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում ներկայացրեց ռուսական սպառազինության նորագույն տեսակները, որոնք նմանակները չունեն աշխարհում: Խոսքը վերաբերում է «Սարմատ» հրթիռային համալիրին, ստորջրյա անօդաչուներին, միջուկային էներգակայանքով թեւավոր հրթիռին, «Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրին, լազերային զենքին: