Բաժիններ՝

Բժիշկները պատմել են Կեմերովոյի հրդեհում ընտանիքը կորցրած տղայի վիճակի մասին

Կեմերովոյի մարզային մանկական կլինիկական հիվանդանոցի բժիշկները ակնհայտ դրական դինամիկա են տեսնում 11-ամյա տղայի վիճակի մեջ, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի ժամանակ թռել էր չորրորդ հարկից:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են բժշկական հիմնարկությունում: Հրդեհի ժամանակ երեխան, փրկվելով կրակից, թռել է չորրորդ հարկից եւ ծանր վնասվածքներ ստացել: Հրդեհի հետեւանքով նա կորցրել է ծնողներին եւ կրտսեր քրոջը:

Կուզբասում երեխայի իրավունքների լիազոր Դմիտրի Կիսլիցինը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ տատիկը կդառնա երեխայի խնամակալը: «Տղան նորմալ վիճակում է: Նա առաջվա պես գտնվում է ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում, առաջվա պես տատիկի հետ է: Դինամիկան դրական է: Ֆիզիկական վերականգնման համար, մասնագետների գնահատումներով, կպահանջվի երկու- երեք շաբաթ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղային հոսպիտալացրել են մարտի 25-ին:

Նրա մոտ ախտորոշել են այրման արգասիքներով թունավորում, լյարդի, սրտի, երիկամների, թոքերի ջարդվածք, կոնքոսկրների կոտրվածք առանց տեղաշարժման, կտրված վերք այտի շրջանում: Գլխավոր բարդությունը դարձել են թոքերի հետ կապված խնդիրները, երխային միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին, բայց մարզային մանկական հիվանդանոցի բժիշկները մեկ օրում կարգավորել են խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս