
ԱՄՆ-ում պատմել են, թե ինչպես կարող է պատերազմ սկսվել Ռուսաստանի հետ

Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս ՄաքԳրեգորը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կարող է պատերազմ սկսվել, եթե Ուկրաինան օգտագործի Tomahawk հրթիռները։
«Եթե Ուկրաինան օգտագործի… Tomahawk հրթիռները, մենք բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում կմտնենք պատերազմի մեջ Ռուսաստանի հետ»,- նշել է ՄաքԳրեգորը։
Հոկտեմբերի 6-ին Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս չունեն Tomahawk հրթիռներ արձակելու ենթակառուցվածքներ։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին, հայտարարել էր, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումները կհանգեցնեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում ի հայտ եկած դրական միտումների ոչնչացմանը։