Ավստրալիայում մարդկանց փոխադրող օդապարիկը բախվել է ծառին
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հյուսիսում առնվազն 11 մարդ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ օդապարիկը վայրէջքի ժամանակ մխրճվել է ծառի մեջ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Բոլոր տուժածները տեղափոխվել են մերձակա հիվանդանոցներ:
Շատերի մոտ ողնաշարի վնասվածքներ են եւ զանազան կոտրվածքներ: Սակայն տեղի արտակարգ ծառայությունում նշել են, որ տուժածների ստացած վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում: Ընդամենն օդապարիկում եղել է 25 մարդ: Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել պատահարի պատճառները պարզելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: