
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց հրաժարական է տվել։ Այս մասին հաղորդում է BFM TV-ն։
Հրաժարականի պատճառը նոր կառավարության կազմի դեմ դժգոհության մեծ ալիքն է։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը։
Սեբաստիան Լեկոռնյուն, ով ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։
Լեկոռնյուն հոկտեմբերի 5-ի երեկոյան հայտարարել էր նոր կառավարության կազմը։ BFM TV-ի հրապարակած ցուցակի համաձայն՝ Ժան Նոել Բարոն առաջվա պես մնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնում։
Զինված ուժերի նախարար էր դառնում էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրյունո Լե Մերը։ Բրյունո Ռետայոն մնում էր որպես ներքին գործերի նախարար։ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար էր նշանակվել Ռոլան Լեսկյուրը, իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կրկին կզբաղեցնում էր Ժերալդ Դարմանենը: