
Թալիբները հրաժարվել են Աֆղանստանում գտնվող ավիաբազան հանձնել ԱՄՆ-ին

Թալիբանի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը չի վերադարձնի Բաղրամի ավիաբազան Միացյալ Նահանգներին։ Նա այս հայտարարությունն արել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Աֆղանցիները երբեք, ոչ մի պարագայում թույլ չեն տա, որ իրենց հողը հանձնվի որևէ մեկին»,- ընդգծել է Թալիբանի խոսնակը։
Մուջահիդը նաև հայտնել է, որ Թալիբանի կառավարությունը բանակցություններ է վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում Աֆղանստանի դեսպանատան և Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վերաբացման վերաբերյալ։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը ցանկանում է վերադարձնել Քաբուլից հյուսիս գտնվող Բաղրամի ավիաբազան, քանի որ Չինաստանին մոտ լինելու պատճառով դրա տեղանքը շատ կարևոր է: