Բաժիններ՝

Իսրայելացի զինվորականները պաղեստինցու են սպանել Գազայի հատվածի սահմանում

Իսրայելական տանկը լույս մարտի 30-ի գիշերը կրակ է բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք Գազայի հատվածի հետ սահմանում մոտեցել էին տարանջատիչ պատնեշին, ինչի հետեւանքով նրանց մեկն սպանվել է:

Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը մարտի 30-ին տարածված հաղորդագրության մեջ: «Գիշերվա ընթացքում երկու կասկածյալներ Գազայի հատվածի հարավային մասում մոտեցել էին անվտանգության պարսպին եւ սկսել կասկածելի գործունեություն իրականացնել,-ասված է փաստաթղթում:-Ի պատասխան իսրայելական տանկը կրակ է բացել նրանց վրա, պաղեստինցիներից մեկն սպանվել է»:

Իր հերթին WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը հայտնել է, որ մի արաբ է զոհվել, եւս մեկը՝ վիրավորվել մարտի 30-ին Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքից արեւելք ընկած շրջանում իսրայելական բանակի հրետակոծման հետեւանքով:

Իսրայելական ԶԼՄ-ները նշում են, որ մարտի 30-ին պաղեստինցիները նշում են Հողի օրը՝ ի հիշատակ այն վեց արաբների, որոնք 1976 թվականին զոհվեցին հողամասերի օտարման դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Սպասվում է, որ ակցիաներ կանցկացվեն Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ տարանջատիչ պատնեշի մերձակայքում:

Բողոքի ակցիաները բարձրակետին կհասնեն մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները Իսրայել Պետության ստեղծման տարեդարձի հաջորդ օրը նշում են Աղետի օրը: Այդ օրը բազմամիլիոնանոց բողոքի երթ է պլանավորված Գազայի հատվածից մինչեւ հրեական պետության հետ սահմանի տարանջատիչ պատնեշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս