Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը նախազգուշացրել է Իրանի հետ հնարավոր պատերազմի մասին
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը նախազգուշացրել է 10-15 տարի անց Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին։ Wall Street Journal թերթին տված հարցազրույցում նա կոչ է արել միջազգային հանրակցությանը ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռազմական դիմակայությունից տարածաշրջանում:
«Մենք պետք է հասնենք այն բանին, որ խուսափենք ռազմական հակամարտությունից: Եթե մենք չկարողանանք դա անել, հավանաբար 10-15 տարի անց պատերազմ կսկսվի Իրանի դեմ»,- հայտարարել է հրատարակությանը գահաժառանգ արքայազնը: էր Ռիադը Թեհրանին մեղադրում է Եմենում գործող ապստամբներին զենքի, այդ թվում՝ հրթռների անօրինական մատակարարումների մեջ:
Եմենում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որում, մի կողմից, մասնակցում են ապստամբ հուսիթները շիաների «Անսար Ալլա» շարժումից, մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի նկատմամբ լոյալ աշխարհազորը: Իշխանություններին օդից ու ցամաքից պաշտպանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, ինչին ի պատասխան հուսիթները պարբերաբար հրթիռներ են արձակում Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: