Բաժիններ՝

Ուկրաինայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել

Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

«Խարկովի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք իրենց ժամանցն անցկացնելուց հետո դուրս են եկել ռեստորանի բակ: Նրանց մոտեցել են մի խումբ անհայտ անձինք և կրակ բացել: Կրակոցների հետևանքով սպանվել է Ադրբեջանի մեկ քաղաքացի, վիրավորվել` մեկ վրացի»,-նշվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանցագործները որոնվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031