Կեմերովոյում սկսել են քանդել «Զիմնյայա վիշնյայի» շենքը
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում է շենքի քանդման նախապատրաստումը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին իրադարձությունների վայրից:
Սկսվել Է առեւտրի կենտրոնի քանդման նախապատրաստումը, աշխատում է միանգամից մի քանի միավոր շինարարական տեխնիկա, հանում են գովազդը, ցուցանակները եւ շենքի երեսապատվածքը: Միաժամանակ Կեմերովոյի բնակիչները ծաղիկներով եւ խաղալիքներով գնում են դեպի շենքի մերձակա հանպատրաստից վիթխարի հուշավայր:
Խանութների վարձակալներն ու սեփականատերերը, ստանալով իշխանությունների թույլտվությունը, առեւտրի կենտրոնից տանում են իրենց իրերն ու փաստաթղթերը: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: