
Յուլյա Սկրիպալը կարողանում է ուտել և խմել. Sky

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը, որը տուժել է Մեծ Բրիտանիայում, կարողանում է ուտել եւ խմել: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Նախօրյակին BBC-ն հայտնել էր, որ Յուլյա Սկրիպալը գիտակից վիճակում է եւ կարողանում է խոսել: Սոլսբերիի շրջանային հիվանդանոցում հաստատել են, որ նրա վիճակը «արագորեն բարելավվում է»: Այն այլեւս չի գնահատվում օրհասական եւ այժմ կայուն է: Յուլյայի հոր՝ Սերգեյ Սկրիպալի վիճակը շարունակում է մնալ «օրհասական, բայց կայուն»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: