Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է փոփոխություններ կատարել ներգաղթի ոլորտում՝ ավելի խստացնելով քաղաքականությունը ներգաղթյալների հանդեպ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին:
Լոնդոնի Սթենսթեդ օդանավակայանում մարտի 30-ին ավտոբուսի այվելու հետևանքով չեղյալ են համարվել ավելի քան 100 չվերթներ:
«Ես դեռ Ազգային ժողովում ասել եմ, որ դա կեղծ ու արհեստական քաղաքական օրակարգ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքում ականի պայթյունի հետևանքով մահացել է երկրի զինված ուժերի երկու ներկայացուցիչ, երեքը վիրավորվել են:
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
Քիչ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ հիմա ինքը գտնվում է Գյումրիում
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատեր՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլիա Բոգդանովան դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է համարում հրդեհի հետևանքով 64 մարդու մահվան համար:
Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք է կործանվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իրենք Ազատության հրապարակ չեն գնա եւ չեն միանա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին: Ըստ նրա` այսօր ընթացող գործընթացներում չկա «բովանդակային օրակարգ»:
Կալիֆոռնիայի դատարանը նահանգի տարածքում աշխատող սուրճ վաճառողներին՝ 90 ռեթեյլերների, այդ թվում՝ Starbucks-ին, պարտավորեցրել է գնորդներին նախազգուշացնել այդ ըմպելիքի գործածման հետեւանքով ուռուցքային հիվանդությունների առաջացման վտանգի մասին:
«Գյումրիի 102-րդ ռազմաբազայում վերջին տարիներին գրանցված մի շարք զարգացումներ ստիպեցին ռազմաբազայի ղեկավարությանը ռազմական փորձագետների խորհուրդների հիման վրա բարձրացնել ռազմաբազայի կարգուկանոնը, որպեսզի բազայից զենքով զինծառայողների փախուստներ, ինքնասպանություններ, հանցագործություններ և այլ անցանկալի սցենարներ չլինեն»:
Գերմանիայի ռադիոտեղորոշման կայանը նկարահանել է չինական ընկնող «Տյանգուն-1» ուղեծրակայանի չվերահսկվող պտույտը, ստացված տեսանյութը Youtube-ի իր էջում հրապարակել է Ֆրանկֆուրտի Բարձրահաճախական ֆիզիկայի եւ ռադիոտեղորոշման տեխնիկայի ինստիտուտը։
«Իշխանությունը պետք է զբաղվի երկրում առկա խնդիրներով, թեև ուժեղ ընդդիմությունն այդ գործի համար լուրջ խթան կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ-ում սպասվող հնարավոր ներքաղաքական զարգացումներին:
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով նվազագույնը 11 մարդ է զոհվել, ևս 600 մարդ վիրավորվել է:
Թուրք հայտնի վերլուծաբան Ռահմի Թուրանը, անդրադառնալով օտարազգի կնոջ հետ ամուսնանալու համար թուրք քաղաքական գործիչներից մեկին ուղղված քննադատություններին, հիշեցրել է օսմանյան սուլթանների մայրերի մասին, որոնք բնավ թուրք չեն եղել:
Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը միայն անցյալ տարի կազմել է 320 մլրդ դոլար:
Սիրիայից շուտով ԱՄՆ-ի հեռանալու մասին նախագահ Թրամփի հայտարարությունն արարողակարգային է՝ իր բնույթին և հռետորաբանական ոճին համապատասխան:
Գերմանիայում գործազրկությունը 2018 թվականի մարտին նվազել է մինչեւ 5,3 տոկոս՝ մեկ ամիս առաջ արձանագրված 5,4 տոկոսից եւ թարմացրել նվազագույն ցուցանիշը 1990 թվականին երկրի վերամիավորումից ի վեր:
Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պարտավորեցնել օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են մշտական բնակության իրավունք ստանալ Միացյալ Նահանգներում, ներկայացնել վերջին հինգ տարում սոցիալական ցանցերից օգտվելու պատմությունը:
Ռուսաստանն արտաքսում է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների:
«Բնակչությանը պատերազմի հետ կապված հարցերում չպետք է ստել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը՝ խոսելով ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի քաղած դասերի մասին:
«Այն, որ տարբերվում է այսօրվա առաջնագիծը 2016 թվականի գարնանից, դա միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ ռուսական ռազմական ոստիկանության ներկայության արդյունքում, հնարավոր է՝ ռուս զինվորները դառնան ավելի հանդուգն։
Առնվազն երեք պաղեստինցի է զոհվել, եւս ավելի քան 90-ը՝ տուժել մարտի 30-ին Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում:
«Ռուսաստանը Ռազմական ոստիկանություն ստեղծել է բոլորովին վերջերս՝ 2011թ., իսկ մինչ այդ զինվորական հանցագործությունների խնդիրը փորձել են կարգավորել կոմենդատուրաների միջոցով»։
Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքը: