«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ձևավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչև նոր աշխատակազմի ստեղծումը, որն սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և, ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի եւ դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի:
«Ժամանակ» թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:
Մալայզիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է «ֆեյքային նորությունների» հրապարակումը:
ԱՄՆ-ում առայժմ անհայտ անձը 521 մլն դոլար է շահել Mega Millions վիճակախաղով:
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի Ջեննի Ֆալքոները հայտնել է, որ տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կապիտալը կազմում է 104 մլն իեն (ընթացիկ փոխարժեքով գրեթե 980 հազար դոլար):
2017 թվականին Չինաստանում շահագործման է հանձնվել 11 օդանավակայան:
Ոստիկանությունը կասկածում է, որ բրիտանացի լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորել են A234 թունավոր նյութ պարունակող հնդկացորենի միջոցով:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ապրիլի 2-ին այրված հայտարարությունը։
Ուղիղ երկու տարի է անցել Հարավային Կովկասի ամենաբարդ և երկարաձգված ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից, որը, չնայած տասնամյակներ քննարկված և չբացառված, սակայն սառը ցնցուղ դարձավ թե՛ հակամարտող կողմերի, և թե՛ միջազգային հանրության համար։
Ապրիլի 2-ին լրացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի երկու տարին։ Պատերազմ, որը խլեց ավելի քան 100 հայորդիների կյանք և ըստ էության բաժանարար գիծ դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ապրիլյան պատերազմից հետո և մինչև օրս ամենաշատը հնչող միտքն այն է, որ անհրաժեշտ է դասեր քաղել դրանից, դրան նախորդած շրջանի բացթողումներից՝ կանխելու համար դրա կրկնությունն ապագայում։
New York Magazine հանդեսն ապրիլյան համարի շապիկին զետեղել է երգիծական ֆոտոկոլաժ, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկերում է խոզի տեսքով:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը նշում է, որ հայկական զինված ուժերն ապրիլյան պատերազմից երկու տարի անց պատշաճ կերպով կատարում են իրենց առջև դրված խնդիրները՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելով:
40-ից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել ու հոսպիտալացվել Աֆղանստանի հարավում:
Կասպիական նավատորմն Աստրախանից կտեղափոխվի Կասպիյսկ (Դաղստան):
«Առաջին խումբ գործերն արագացված կարգով վարույթ են ընդունվել, դրանք հրապարակային են, երևում է կոմունիկացիան, երկրորդ խմբի մասով դեռ հրապարակային որևէ բան չունենք՝ վարույթ ընդունելու հետ կապված»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ օրենք ընդունել սահմանների պաշտպանության վերաբերյալ եւ դադարեցնել միգրանտների հոսքը, որոնք Մեքսիկայից անօրինականորեն հայտնվում են ԱՄՆ-ի տարածքում։
Նման իրավիճակներում կանխատեսումներ անելը շատ բարդ է, և երևի թե՝ նաև անիմաստ, որոհետև բազմաթիվ անհայտ գործոներ կան այս առումով, և մենք չենք կարող իմանալ, թե արդյունավետ շարժում սկսելու համար ինչ նպաստավոր կամ խոչընդոտող գործոներ կարող են ի հայտ գալ ընթացքում։
Իսրայելը ՄԱԿ-ի Փախստականների գործերի գործակալության հետ պայմանավորվել է արեւմտյան երկրներում աֆրիկացի ավելի քան 16 հազար միգրանտների վերաբնակեցման շուրջ եւ համաձայնել է օրինականացնել մնացածների կեցությունն իր տարածքում:
«Դա հրաշալի բան է, բայց կարծում եմ՝ մեր օրակարգն ուրիշ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի մասին:
Առնվազն 18 մարդ է զոհվել, 84-ը՝ վերքեր ստացել Նիգերիայի հյուսիս-արեւելքում Մայդուգուրի (Բոռնոյի նահանգի վարչական կենտրոն) քաղաքի վրա«Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով:
Ադրբեջանի իշխանությունները նախընտրական փուլում շարունակում են տարբեր ճանապարհներով ընդդիմադիրներին և օբյեկտիվ իրականությունը վեր հանող ընդդմիադիր մամուլին լռեցնելու գործողությունները:
Հարցը, թե որքան հեռու կարող են գնալ դիվանագետների փոխադարձ արտաքսումները, Ռուսաստանից չի կախված, պետք է կանգ առնի Արեւմուտքը:
«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,:
«Ջեյշ ալ-Իսլամ» զինված խմբավորման անդամներով ավտոբուսներն սկսել են մեկնել Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն Սիրիայում զինադադարի ամրապնդման եւ ապաէսկալացման գոտների աշխատանքի ապահովման լրացուցիչ հնարավոր միջոցները:
«Այն, որ Հայաստանում կա այլ պետության ռազմաբազա, ինքնին հարցեր է առաջացնում, և այդ հարցերին պետք է սպառիչ պատասխաններ տրվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ՀՀ-ում ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման մասին:
«Ռուսաստանի փոստի» անօդաչուն ապրիլի 2-ին թեստային գործարկման ընթացքում չի կարողացել բեռն Ուլան Ուդեից հասցնել Բուրյաթիայի Տարբագատայ շրջանային կենտրոն: