«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ եւ ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական:
Շարունակվում է Կեմերովոյի առևտրային կենտրոնում բռնկված մահացու հրդեհի գործի քննությունը: Քննչական կոմիտեն հրապարակել է տեսագրությունը:
«Ժամանակ» թերթ գրում է. «Ապրիլի 9-ին ԱԺ եվրոպական ինտեգրացիայի և արտաքին հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում քննարկվելու է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ: Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից:
Ավստրալիայից երկարակյաց ֆերմերը պատմել է իր կյանքի պատմությունը եւ խոստովանել, որ 95 տարեկանում չի պատրաստվում թողնել աշխատանքը:
«Մենք ակնհայտորեն տեսել ենք, որ Ռուսաստանը մտրակել է Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, որը ձևավորվել էր Եվրոպայի համար»:
«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես, երբ լինում են ռազմական բախումներ: Դա ցավալի է, որովհետև լինում են մարդկային զոհեր»:
«Հայաստանն ու Ադրբեջանը չեն ցանկանում իրենց լծակները վայր դնել: Ադրբեջանի լծակը Հայաստանի արգելափակումն է, Հայաստանինը` օկուպացված տարածքները, նրանցից յուրաքանչյուրը, եթե զիջեն, ավելի թույլ դիրք կունենան, որը, նրանց ընկալմամբ, կվտանգի իրենց անվտանգությունը»:
Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Արեւելյան Ղութայի բնակավայրեր խաղաղ բնակիչների վերադարձման աշխատանքը:
Ռուսաստանի քննչական կոմիտեն Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրային կենտրոնի հրդեհի նոր տեսանյութ է հրապարակել:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Լիտվայի կառավարության նիստի օրակարգում է:
Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեցին ապրիլյան քառօրյա պատերազմին:
«Երբ խոսում ենք զոհերից՝ ցավ ենք ապրում, բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի մեջ ենք, և զոհեր դեռ լինելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
Բաթումի նավահանգստի աշխատանքը կաթվածահար վիճակում է աշխատողների գործադուլի պատճառով:
«Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում, բայց պատերազմում որոշ խնդիրների հետ կապված՝ կոնկրետ մեղավորներ մատնանշելն իրականությանը չի կարող համապատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ բանակը կուռ կառույց է, որտեղ յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում։
Ռուսաստանում հայտնի դերասաններ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան մոսկովյան թատրոններից մեկում ներկայացրած նոր ծրագրից ստացված ողջ հասույթը կնվիրաբերեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին:
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարելով ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա արդյունքներին և արդեն երկու տարի անց՝ պատերազմի վտանգի դիմակայությանը՝ նկատում է՝ քառօրյա պատերազմին հաջորդող արդեն երկրորդ ամսից սկսած արդեն իսկ պարզ էր դառնում, թե ինչ մասշտաբների սխալներ էին թույլ տրվել պատերազմական գործողությունների ժամանակ դիրքերում և թիկունքում:
«Ես համաձայն չեմ, որ ապրիլյան պատերազմը պետք է կոչվի քառօրյա պատերազմ, դա պատերազմի մի դրվագ էր։ Այդ պատերազմը սկսվել է դեռևս 1988-ից և շարունակվում է առ այսօր ու դեռ երկար է տևելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին մասնակցության հայտեր են ներկայացրել:
Ռուսաստանը կարող է ընդլայնել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակը:
Իրաքի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հետախուզության հետ համատեղ հետապնդել եւ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի հանգուցային պարագլուխների:
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարիա Արոնովան «Փոքր կատակերգություններ» ներկայացման դերասանների հետ հրաժարվել է Սուրգուտում ներկայացումն սկսել չվճարված հոնորարի պատճառով:
«Ես ինքս եմ որոշում՝ ոնց քվեարկեմ, և իմ որոշումը վաղուց ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչը կազդի ՀՀԿ-ականների քվեարկության վրա, երբ տարբեր ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Բաքվի Սաբունչիի շրջանի Պիրշագի գյուղում գտնվող Գիլավար առողջարանային գոտում հրդեհ է բռնկվել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը եւ Խուլուսի Աքարը բանակցություններ են վարել Անկարայում:
«Ամենակարևոր գործոնը, որ կարող է սպառնալ մեր շատ հարգելի շատ գործընկերներին, կոնֆորմիզմն է՝ հարմարվողականությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Թուրքիային դադարեցնել լարվածության էսկալացումը եւ ազատել երկու հույն զինծառայողներին, որոնք ձերբակալվել են պարեկման ժամանակ սահմանը չկանխամտածված անցնելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եմենի արեւմուտքի Էլ Հոդեյդայի նահանգում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 7 երեխա:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նախկին նահանգապետ, 73-ամյա Աման Տուլեեւը տարածաշրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի մանդատ է ստացել: