Բաժիններ՝

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն էընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Մարտի 4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30