
Ես Կովկասում եմ մեծացել, երբեք նման բան չէի ասի. նայեք տեսախցիկները. Էդուարդ Սպերցյան
Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի <> ակումբի հարձակվող Էդուարդ Սպերցյանը խոսել է Նդոնգի հետ բախումից հետո վերջինիս հայտարարության ու իր շուրջը ստեղծված իրավիճակի մասին։
Այս ամենն արդեն բոլոր սահմաններից դուրս է։ Ես անընդունելի եմ համարում իմ հասցեին ուղղվող չապացուցված մեղադրանքները և պատրաստ եմ իմ իրավացիությունն ապացուցել ցանկացած եղանակով։ Կիրառեք պոլիգրաֆ, նայեք տեսախցիկները, կարդացեք շուրթերով. ես նման բան չեմ ասել։
Ես Կովկասում եմ մեծացել, ճիշտ դաստիարակություն եմ ստացել և երբեք նման բան ինձ թույլ չէի տա։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ծիծաղելի է ու կրկեսի է նման։ Ես պատասխանատու եմ իմ բոլոր բառերի համար, ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ <> ակումբի խաղացող Նդոնգը խաղի ժամանակ բռունցքով հարվածել էր Սպերցյանին, ապա խաղից հետո նրան մեղադրել ռասիստական արտահայտությունների համար։ Ինքը` Էդուարդ Սպերցյանը, հերքում է դա ու իր հերթին ասում, որ Նդոնգը հայհոյել է իրեն։