ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽԱՂԱԼ… ԵԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍԵՆՔ, ԻՆՁ ԷԼ ԿՓԱԿԵՆ, ՔԵԶ ԷԼ. ՄԱՐԻԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Եթե իմ երեխային պետք լինի, հայրենիքի հանդեպ սերը կզոհեմ ու կգնամ»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ասաց սիրված դերասանուհի Մարիա Մաթևոսյանը՝ խոսելով իրավիճակից, որ կարող է գալ ժամանակաշրջան, երբ ինքը  չկարողանա այլևս գումար վաստակել։

Անդրադառնալով անձնական կյանքին ու դրա մանրամասներին՝ Մաշան ընդգծում է․ «Ես երբեք չեմ երազել սպիտակ շոր հագնել. երեխա ունենալ. սա էր կարևորը, պանիկյոր եմ որդուս ու ծնողներիս վերաբերող հարցերում»։

Հաղորդման ընթացքում սիրված դերասանուհու հետ խոսել ենք նաև ինքնաթիռներից վախենալու ու Սամվել Գրիգորյանի հետ ունեցած տարաձայնության մասին․ «Չորս ամիս հետս չէր խոսում. մտածում էր՝ իրեն ձեռք եմ առել»։

Դժվարությունները հաղթահարելու ու բարեկեցիկ կենցաղ վարելու մասին խոսելիս էլ արտիստուհին նկատում է․

«Ես Երևանում տուն չունեմ. հիփոթեք չեմ վերցնի, եթե փող չունեմ, հեռախոս չեմ առնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս