ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեն է նետել պատրաստված ճառի մի էջը Արեւմտյան Վիջինիայում հարկային քաղաքականությանը նվիրված կլոր սեղանի նիստի ժամանակ:
Երեկ՝ 2018թ. ապրիլի 4-ին ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածել են տեղեկություն ապրիլի 3-ին մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1992թ. ծնված լեյտենանտ Աբդուլլաև Նուրիդ Չինգիզ օղլուի (Abdullayev Nurid Çingiz oğlu) մասին:
50 հազարից ավելի բնակիչներ են վերադարձել զինյալներից ազատագրված Արեւելյան Ղութայի շրջաններ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։
Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը «հարգում եւ ենթարկվում է» Գերմանիայի դատարանի այն վճռին, որ խռովության մեղադրանքը չի կարող հիմք լինել Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Իսպանիային հանձնելու համար:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը, սակայն ինքը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, երբ դա ձեռնտու է ամերիկյան կողմին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Մոսկվայի խնդրանքով կայացած նիստում Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի հորինման մեջ:
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը քննարկվեց հիմնականում «Ելք» դաշինքում ստեղծված ներքին հարաբերությունների համատեքստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստում, որն, ըստ ամենայնի, կկայանա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալությունից հետո ստանձնի իր պարտականությունները, գործադիրը հրաժարական կտա:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլեւ մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ թվացյալ հանդարտության ու ինքնավստահությանը, իրականում իշխանությունը բավականին անհանգիստ է։
Ֆիլիպինների իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների համար կես տարով փակել Բորակայ կղզին:
MrsIronbad նիկի ներքո ներկայացած ֆիլիպինուհին Reddit-ում հրապարակել է ամուսնու եւ դստեր լուսանկարների կոլաժը, որոնց նա աննկատ լուսանկարել է մի քանի տարի շարունակ։
32 սեւ դելֆիններ (գրինդներ) ափ են նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզում:
Ապրիլի 9-ից Նիդեռլանդներում սկսվում է ամենամյա Թանգարանների ազգային շաբաթը, որի ընթացքում կարելի է շուրջ 300 թանգարաններ այցելել անվճար կամ զգալի զեղչով:
Եվրասիական տնտեսական միությունում կենդանական և բուսական ծագման ապրանքների նկատմամբ վերահսկողության էլեկտրոնային համակարգ կստեղծվի:
«Կարծում եմ՝ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը կչեզոքացնի նման պահանջները, քանի որ Ռուսաստանը «դատավորը» չէ, Ռուսաստանը միջնորդ է և չի ցանկանում կորցնել իր վերջին գործընկերներին»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել Վաշինգտոնի բարձրագույն դատարանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրահանգով Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ մեղադրվող 2 անձանց նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու որոշումը:
Վրաստանում պետական ծառայողների համար նախատեսված բոլոր դասերի ավտոմոբիլները կարող են լինել ամեն գույնի, բացի սեւից. համապատասխան փոփոխությունները երկրի կառավարությունը մտցրել է «Պետական ավտոհավաքակազմի վերաբաշխման, ծառայական ավտոմեքենայի դասակարգման եւ գնման կամ փոխարինման կանոնների մասին» որոշման մեջ։
Ադրբեջանում գործող «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտը հրապարակել է «Կրոնական միջոցների իրավական շրջանակը (գրականություն, առարկաներ, կրոնական բովանդակությամբ նյութեր), գործնական իրավիճակն ու առաջարկությունները»,-խորագրով զեկույցը:
Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցությունը 100 տոկոսով ապացուցված չէ և Մեծ Բրիտանիային կոչ է անում ներկայացնել անվիճելի ապացույցներ:
Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը` Յուլիա Սկրիպալը, ում մարտի սկզբին հոր հետ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայտնաբերել էին անգիտակից վիճակում, հայտարարություն է տարածել:
Պետք է ասեմ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում մենք կառավարման կուրս ենք փոխել, դուք գիտեք, որ 2017-ի ապրիլին, երբ ընտրվել է նոր խորհրդարանը, ամենաշատ ձայները տրվել են ՀՀԿ-ին: Փաստորեն, Կարեն Կարապետյանը նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ ունեցել է դերակատարում:
«Մենք փորձեցինք հոգևոր շերտը կայացնելու համար մոտ 1.5 տարի առաջ հիմնել «Հոգևոր Հայաստանը» և փորձել բոլորի մեջ եղած լույսը համախմբելով՝ ձևավորել այն շերտը, որի գոյությամբ է պայմանավորված մեր վաղվա օրը»:
Հանրապետության նախագահն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:
«Ինձ թվում է՝ դա շատ պրիմիտիվ ընկալում է այն իմաստով, որ հենց իշխանությունն է այդ կերպ փորձում պատկերացնել, որովհետև իրենց համար ցանկացած աշխատանք միայն պաշտոն է դիտարկվում»։