
Մարիա Արոնովան աշխատավարձի պատճառով սկանդալ է սարքել բեմի վրա

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Մարիա Արոնովան «Փոքր կատակերգություններ» ներկայացման դերասանների հետ հրաժարվել է Սուրգուտում ներկայացումն սկսել չվճարված հոնորարի պատճառով: Միջադեպի տեսանյութը հրապարակված է YouTube-ում։Հոլովակին կից նկարագրության մեջ ասված է, որ ներկայացումը հետաձգվել է կես ժամով: Ինչ-որ մի պահի բեմի վրա հայտնվել է Արոնովան եւ հայտարարել, որ ներկայացման կազմակերպիչներն արտիստներին չեն վճարել նախքան դրա սկսվելը եւ իրեն ստիպում են «ստել՝ հայտարարելով տեխնիկական խնդիրների մասին»:
«Տիկինը, որը չի նշում իր ազգանունը, ձեզ դահլիճ է թողնում, ինձ՝ ժողովրդական արտիստուհուն, պետական մրցանակի դափնեկրին, ստիպելով դուրս գալ ձեր առջեւ եւ ստել՝ ասելով տեխնիկական խնդիրների մասին: Առանց մեր գիտության տրվել է երկրորդ զանգը: Այժմ մենք, ստորացնելով ձեզ, ստորացնելով մեզ, նստել սպասում ենք»,-ասել է դերասանուհին:
Արոնովայի հետ միասին բեմի վրա էին դերասաններ Միխայիլ Պոլիցեյմակոն եւ Սերգեյ Շակուրովը: Մինչ ժողովրդական արտիստուհին դիմում էր հանդիսականներին, տնօրենը նրան փոխանցել է, որ թատերախմբին հասանելիք փողը ճարվել է:
Հանդիսատեսներն ըմբռնումով են վերաբերվել իրադրությանը եւ արտիստներին սատարել ծափահարություններով: Արոնովայի խոսքով՝ հանդիսատեսներից ոչ ոք ներկայացման ուշանալու պատճառով տոմսը հետ չի տվել ու դահլիճից չի հեռացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=wwZkLxGcoA8