Բաժիններ՝

ՌԴ քննչական կոմիտեն Կեմերովոյի առևտրային կենտրոնի հրդեհից նոր տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանի քննչական կոմիտեն Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրային կենտրոնի հրդեհի նոր տեսանյութ է հրապարակել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութի կադրերում ներկայացված են 64 մարդու կյանք խլած հրդեհի առաջին րոպեները: Երևում է, թե ինչպես են շփոթված մարդիկ փորձում լքել մանկական գոտին, որտեղ բռնկվել է հրդեհը:

Տեսախցիկները ֆիքսել են, որ շենքում հրդեհի բռնկվելուց մի քանի վայրկյան անց անջատվել են լուսավորությունը, և առևտրային կենտրոնի այցելուները ստիպված են եղել ելքեր փնտրել մթության մեջ:

Կեմերովոյի 4 հարկանի առևտրային կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Այն սկսվել է վերևի հարկից, որտեղ գտնվել են կինոսրահները և խաղային սրահները:

Առաջին քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ողբերգությունից մեկ շաբաթ առաջ անջատել են առևտրային կենտրոնի ավտոմատ ազդանշանային համակարգը:

Ողբերգության պատճառները բացահայտելու աշխատանքներն իրականացնում է ՌԴ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քրեագետների խումբը: Քննչական խումբը ղեկավարում է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: Հրդեհի պատճառների վերաբերյալ ամբողջական փորձաքննությունը կտևի մինչև երեք ամիս:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս