«Բա ձայն հանեք, որ իմանանք, թե ո՞վ է տարել մեր երկրի հարստությունն օֆշորում պահել». Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարելով ապրիլյան քառօրյա պատերազմին, դրա արդյունքներին և արդեն երկու տարի անց՝ պատերազմի վտանգի դիմակայությանը՝ նկատում է՝ քառօրյա պատերազմին հաջորդող արդեն երկրորդ ամսից սկսած արդեն իսկ պարզ էր դառնում, թե ինչ մասշտաբների սխալներ էին թույլ տրվել պատերազմական գործողությունների ժամանակ դիրքերում և թիկունքում, որոնցից ամեն մեկն առանձին-առանձին վերցված՝ ուղղակի զարմանահրաշ դեպքեր էին, սակայն դրանցից ամենաանհավատալի զարմանահրաշը, ըստ բանախոսի, այն էր, որ այդ ամենի համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ընդհակառակը՝ եղան մարդիկ, ինչպես, օրինակ՝ այսօրվա շտաբի պետն է, որպես նվեր՝ ստացավ գեներալի նոր աստղ.

«Սա նշանակում էր՝ մնացածներին ի գիտություն, որ հարուցված քրեական գործի պայմաններում սա կարող է ստանալ հերթական աստղը: Քառօրյա պատերազմից ընդամենը երկու ամիս անց հայտարարություն կատարվեց առ այն, որ արդեն սահմանի վրա միջոցներ են ձեռք առել, ու ամեն ինչ կարգին է: Բա գետինը մտնեք՝ ամերիկացիները մեկ տարի երկու ամիս առաջ ի լուր աշխարհի հայտարարեցին, որ Հայաստանից ամեն տարի դուրս են բերել 1 մլրդ դոլար: Գոնե դրանից հետո հետամուտ լինեիք, որ այդ միլիարդներից երկու մլրդ հետ բերեիք, որ սահմաններն ամրացնեիք ու բանակը զինեիք, ծպտուն չեք հանում: Կարո՞ղ է պատահի՝ ձերն է, որ այդպես լռել-նստել եք: Բա ձայն հանեք, որ իմանանք, թե ո՞վ է տարել մեր երկրի հարստությունն օֆշորում պահել»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30