Բաժիններ՝

Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին

Ռուսաստանում հայտնի դերասաններ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռեւան մոսկովյան թատրոններից մեկում ներկայացրած նոր ծրագրից ստացված ողջ հասույթը կնվիրաբերեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին:

Այս մասին «Ինստագրամի» իր անձնական էջում գրառում է կատարել Միխայիլ Գալուստյանը: «Ընկերներ, ես ու Սաշան ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին, նրանց, ովքեր եկել էին մեզ աջակցելու։ Մեզ համար դա շատ կարևոր էր։ Կարևոր էր լսել ձեր ծիծաղն ու ծափահարությունները։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար ջերմ ու ընտանեկան մթնոլորտ։ Համերգից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կհատկացվի մարդկանց, ովքեր տուժել են վերջերս մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունից։
Սիրեցեք միմյանց, գնահատեցեք ու հոգ տարեք ձեր հարազատների ու ազգականների մասին»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:

https://www.instagram.com/p/BhEjg-OnlME/?utm_source=ig_embed

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30