Եմենում խաղաղ բնակիչներին կոալիցիայի ավիահարվածի հետևանքները ցուցադրել են տեսանյութում
Եմենի արեւմուտքի Էլ Հոդեյդայի նահանգում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարվածի հետեւանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 7 երեխա: Ռմբակոծման հետեւանքները ցուցադրող կադրերը հրապարակել է Ruptly տեսագործակալությունը։
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են պատահարի վայրից տանում այլանդակված մարմինները, զոհվածների մեջ մինչեւ տասը տարեկան երեխաներ են: Նախնական տվյալներով՝ ավիահարվածի բոլոր զոհերը եղել են մեկ ընտանիքի անդամներ, նրանք փախել էին պատերազմով բռնված այլ շրջաններից:
Եմենում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը, որում, մի կողմից, մասնակցում են ապստամբ հուսիթները շիաների «Անսար Ալլա» շարժումից, մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի նկատմամբ լոյալ աշխարհազորը:
Իշխանություններին օդից ու ցամաքից պաշտպանում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան, ինչին ի պատասխան հուսիթները պարբերաբար հրթիռներ են արձակում Սաուդյան Արաբիայի տարածքի ուղղությամբ: Եռամյա հակամարտության զոհերի ստույգ թիվը հայտնի չէ, 2016 թվականին ՄԱԿ-ում խոսում էին տասը հազար մարդու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: