Բաժիններ՝

Էնդոկրինոլոգը՝ վտանգավոր երեք մրգերի մասին

Էնդոկրինոլոգ և իմունոլոգ Գյուլնարա Ֆիլատովան զգուշացրել է, որ խաղողը, բանանը և սեխը կարող են վտանգավոր լինել առողջության համար:

«Մրգերն ավանդաբար համարվում են առողջության խորհրդանիշ, բայց դրանք միշտ չէ, որ օգտակար են։ Կարևոր է ոչ միայն դրանց սննդային արժեքը, այլև քանակը, ինչպես նաև մարդու օրգանիզմի առողջական վիճակը։

Դուք պետք է հատկապես զգույշ լինեք խաղողի հետ։ Այն անվնաս և համեղ է թվում, բայց նույնիսկ մի բուռ խաղողը կարող է լուրջ բեռ լինել ենթաստամոքսային գեղձի և լյարդի համար»,- Lenta.ru-ի հետ զրույցում բացատրել է բժիշկը։

Ֆիլատովան հիշեցնում է, որ խաղողը հարուստ է գլյուկոզայով և ֆրուկտոզայով, ինչը նշանակում է, որ այն կարող է կտրուկ բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն կարող է ռիսկային լինել ավելորդ քաշ, շաքարախտ կամ նախադիաբետ ունեցող մարդկանց համար։

Կարդացեք նաև

«Մեկ այլ այդպիսի միրգ է բանանը։ Այն վաղուց դարձել է առօրյա սնունդ։ Բայց իրականում բանանը բարձր գլիկեմիկ ինդեքս ունեցող մթերք է, որը խթանում է արյան մեջ շաքարի մակարդակի արագ աճը։

Նյութափոխանակության խանգարումների հակված մարդկանց համար բանանի չափից շատ օգտագործումը լրացուցիչ բեռ է ստեղծում»,- ասել է էնդոկրինոլոգը։

Բացի այդ, բնա զգուշացնում է, որ անանը կարող է վանգավոր լինել երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ կալիումի բարձր պարունակության պատճառով։

Բժիշկը սեխը ևս անվանել է վտանգավոր միրգ։

«Դրա հյութալիությունը և այլ մթերքների հետ համադրությունը կարող են փքվածություն և մարսողական անհարմարություն առաջացնել։ Սա հատկապես նկատելի է ստամոքսի հետ խնդիր ունեցող կամ աղիքային միկրոֆլորայի խանգարումների հակվածություն ունեցող մարդկանց մոտ»,- զգուշացրել է Ֆիլատովան։

Տեսանյութեր

Լրահոս