Բաժիններ՝

Երկարակյաց ֆերմերը բացահայտել է իր գաղտնիքը

Ավստրալիայից երկարակյաց ֆերմերը պատմել է իր կյանքի պատմությունը եւ խոստովանել, որ 95 տարեկանում չի պատրաստվում թողնել աշխատանքը: Նրա հետ զրուցել են տեղի 9news նորությունների պորտալի լրագրողները։

Ռիկ Պիզատուրոն ծնվել է Իտալիայում 1922 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան գերի են վերցրել Հակահիտլերյան կոալիցիայի ներկայացուցիչները, իսկ հետո արտաքսել Ավստրալիա: Այնտեղ երիտասարդն աշխատանքի է տեղավորվել ֆերմայում, որտեղ աշխատել է «շաբաթական յոթ օր՝ լուսաբացից մինչեւ մայրամուտ»: Այդ ժամանակվանից նրա գրաֆիկը չի փոխվել: Կես դարում Պիզատուրոն ստեղծել է Ավստրալիայի խոշորագույն անասնաբուծական ֆերմաներից մեկը:

«Երբեմն ես աշխատում են մինչեւ երեկոյան տասը կամ տասնմեկը»,-ասել է նա: Ֆերմերը նշել է, որ չի պատրաստվում թոշակի անցնել եւ շարունակում է ապրել իր հոր օրինակով, որը մահացել է 101 տարեկանում եւ աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրը: «Չի կարելի պառկել եւ այդպես մնալ ամբողջ օրը, այլապես սիրտն ուղղակի կանգ կառնի»,- բացատրել է Պիզատուրոն իր երկարակեցությունը եւ թոշակի անցնել չցանկանալը: Ֆերմերը կարողանում է օգտվել շարժական հեռախոսից եւ հպարտանում է նրանով, որ հաշված րոպեների ընթացքում կարողանում է պատասխանել բիզնես-գործընկերների էլեկտրոնային նամակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս