«Ես ինքս եմ որոշում՝ ոնց քվեարկեմ, և իմ որոշումը վաղուց ունեմ». Գևորգ Կոստանյանը` վարչապետի ընտրության մասին

«Ես ինքս եմ որոշում՝ ոնց քվեարկեմ, և իմ որոշումը վաղուց ունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչը կազդի ՀՀԿ-ականների քվեարկության վրա, երբ տարբեր ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Հարցին` արդյոք քաղաքացիների բողոքի ձայնը լսելի կլինի՞ ՀՀԿ-ականների համար, քանի որ նախատեսվում է ակցիաներ կազմակերպել նաև Ազգային ժողովի շենքի առջև, Գ.Կոստանյանը հարցով պատասխանեց. «Դուք ուրիշ հարցեր չունե՞ք»:

Այնուամենայնիվ Կոստանյանը նշեց, որ քվեարկությունն ԱԺ-ում իրականացնում է կոնկրետ քաղաքական ուժը, որն ունի կամ վաղը կունենա իր որոշումը, և այդ որոշման համապատասխան՝ պատգամավորները քվեարկելու են. «Եվ որևէ բան չի կարող ազդեցություն ունենալ: Սա համապետական ընտրություններ չեն, սա պառլամենտական ընտրություններ են, հետևաբար` պառլամենտը և յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկի»:

Տեսանյութեր

Լրահոս