Բաժիններ՝

Թրամփի 80-ամյակին Սպիտակ տանը կկազմակերպվի UFC-ի մենամարտը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին Սպիտակ տանը տեղի կունենա UFC-ի մենամարտը։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում ելույթի ժամանակ հայտարարել է հենց Թրամփը, ով 2026 թվականի ամռանը կդառնա 80 տարեկան։

Հուլիսի սկզբին Թրամփը խոսել էր Սպիտակ տան տարածքում 2026 թվականին UFC-ի մենամարտ կազմակերպելու մասին՝ առանց հստակեցնելու դրա անցկացման հստակ օրը։

ԱՄՆ նախագահը հաճախ է ներկա լինում UFC-ի մենամարտերին։

UFC-ի նախագահ Դանա Ուայթը Sports Business Journal-ին հայտնել է, որ մենամարտից հետո Սպիտակ տան խոտածածկույթը վերականգնելու համար անհրաժեշտ է լինելու ծախսել 700 000 ԱՄՆ դոլար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս