 
                        Գազ չի լինելու
 
                                    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Ենոքավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև Նորաշենի դպրոցի և վարչական ղեկավարի գրասենյակի գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        