Իրաքի զինուժերը գործողություն են իրականացրել Սիրիայում՝ ոչնչացնելով ԻՊ-ի պարագլուխների. Al-Araby Al-Jadeed
Իրաքի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները հետախուզության հետ համատեղ հետապնդել եւ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի հանգուցային պարագլուխների: Այդ մասին հայտնել է Al-Araby Al-Jadeed թերթը՝ վկայակոչելով Բաղդադի մի աղբյուր:
Ինչպես պնդում է հրատարակությունը, Դամասկոսն իրաքյան իշխանություններին թույլատրել է ուղղորդված հակաահաբեկչական գործողություններ անցկացնել՝ մինչեւ 30 կիլոմետր խորանալով սիրիական տարածքում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է ահաբեկչության դեմ պայքարել Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: