Ցիպրասը Թուրքիայից պահանջել է ազատել երկու հույն զինվորականներին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել Թուրքիային դադարեցնել լարվածության էսկալացումը եւ ազատել երկու հույն զինծառայողներին, որոնք ձերբակալվել են պարեկման ժամանակ սահմանը չկանխամտածված անցնելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին: Թուրքիան պետք է դադարեցնի գրոհները եւ բարի կամք դրսեւորի՝ արագացնելու համար այն երկու զինվորների վերադարձը, որոնց պահում են Էդիռնեի բանտում:
Մեր արեւելյան հարեւանները սաստկացնում են իրենց սադրանքը եւ սրում իրադրությունը բոլոր ճակատներում»,- ասել է Ցիպրասը նախարարների խորհրդի նիստում: Նրա կարծիքով՝ Անկարայի նման գործելակերպը նաեւ կապված է Թուրքիայի իրադարձությունների եւ աշխարհաքաղաքական ցնցումների հետ:
Ցիպրասը կարծում է, որ անհրաժեշտ է վերջ դնել փոխադարձ մեղադրանքներին: «Պետք է դադարեցնել լարվածության էսկալացման հռետորաբանությունը, որը ոչ մի տեղ չի տանում»,- ասել է նա:
«Հունաստանը ոչ մեկին չի սպառնում, բայց միեւնույն ժամանակ ոչ մեկից չի վախենում: Հունաստանն ուժեղ եւ անվտանգ երկիր է՝ ուժեղ դաշնակիցներով, ուստիեւ անհանգստանալու պատճառներ չկան»,- հավելել է վարչապետը: Հունական կողմի տեղեկատվությամբ , հունական զինվորական պարեկախումբը մարտի 1-ին Էվրոսի շրջանում վատ եղանակի պատճառով սխալմամբ մտել է Թուրքիայի տարածք եւ ձերբակալվել թուրք զինվորականների կողմից:
ծՀունաստանի իշխանություններն ակնկալում էին, թե թուրքերը մեկ օրվա ընթացքում կհանձնեն ձերբակալվածներին: Սակայն Թուրքիայում հույն զինվորականներին մեղադրել են ռազմական տարածք անօրինական ներթափանցման մեջ, նրանց լրտեսության մեղադրանք է սպառնում: