
Արևելյան Ղութայի բնակավայրեր է վերադարձել ավելի քան 40 000 մարդ

Սիրիայի կառավարական զորքերը Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել են Արեւելյան Ղութայի բնակավայրեր խաղաղ բնակիչների վերադարձման աշխատանքը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, ապրիլի 3-ին լրագրողներին հայտնել է հիշյալ Կենտրոնի պետ գեներալ Յուրի Եվտուշենկոն։«Այսօրվա դությամբ Արեւելյան Ղութայի բնակավայրեր է վերադարձել ավելի քան 40 հազար մարդ»,- ասել է նա:
«Ազատագրված Արբիլ, Զամալքա, Այն Թերմա, Ջաուբար բնակավայրերում կառավարական զորքերն անցկացնում են պայթյունավտանգ իրերի մաքրման միջոցառումներ եւ լուծում են ենթակառուցվածքի վերականգնման առաջնահերթ խնդիրները՝ խաղաղ բնակիչների շուտափույթ վերադարձման համար»,- ասել է նա:
Ինչպես նշել է գեներալը, ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ ապրիլի 1-ից զինյալները եւ նրանց ընտանիքների անդամները շարունակում են դուրս գալ Դումա քաղաքից: «Ներկայում դուրս են եկել ավելի քան 2 հազար զինյալներ եւ նրանց ընտանիքների անդամներ»,- ճշտելէ նա: