Բաժիններ՝

ՑԱԽԱԼ. Եթե պատանդների ազատման բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Գազայում մարտական գործողությունները կվերսկսվեն

Իսրայելի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կիրակի օրը նախազգուշացրել է, որ եթե պատանդների ազատման շուրջ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունքի, բանակը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, հաղորդում է AFP-ն։

«Հրադադար (այս պահին) չկա, սակայն օպերատիվ իրավիճակը փոխվել է, և քաղաքական մակարդակը ռազմական գործողությունների արդյունքում ստացված գործիքներն ու ձեռքբերումները վերածում է քաղաքական օգուտների, — ասել է գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Գազայում տեղակայված զինվորների խմբին։- Եթե քաղաքական ջանքերը ձախողվեն, մենք կվերադառնանք ռազմական գործողություններին»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետը հույս էին հայտնել պատանդների շուտափույթ ազատման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031