
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակի ընդլայնումը

Ռուսաստանը կարող է ընդլայնել Թուրքիայից լոլիկի մատակարարների ցուցակը: Այդ մասին, հայտնել է Ռոսսելխոզնադզորը:
«Ռոսսելխոզնադզորն առաջարկել է Թուրքիայի Հանրապետության պարենի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարությանը՝ քննարկել Ռուսաստանի Դաշնությանը լոլիկ մատակարարելու ցանկություն ունեցող ձեռնարկությունների լրացուցիչ ցուցակ ներկայացնելու հարցը»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ ռուսական կողմը թուրք գործընկերներին ուղարկել է «Ռոսսելխոզնադզորի մասնագետների պատվիրակության այցի ծրագիրը՝ ծանոթանալու նշված ձեռնարկություններում լոլիկի արտադրության համակարգին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին