
Շշուկներ. Թայ Ուեսթն աշխատում է «Սուրբծննդյան պատմության» էկրանավորման վրա

Բացահայտվել է «X» սարսափ ժանրի եռագրության ռեժիսոր Թայ Ուեսթի նոր հնարավոր նախագիծը: Ինչպես տեղեկանում ենք World of Reel աղբյուրից, ռեժիսորը պատրաստվում է էկրանավորել Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգ» վեպը:
Բնօրինակ պատմության գլխավոր հերոսը 19-րդ դարի Լոնդոնում ապրող ժլատ ֆինանսիստ Էբենեզեր Սքրուջն է: Սուրբ Ծննդյան տոներին նրան են այցելում երեք ուրվականներ, որոնք ամբողջությամբ փոխում են վերջինիս կյանքի նկատմամբ հայացքները։
Ֆիլմի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան: Արտադրությունը կատարում է Paramount Studios-ը, իսկ նկարահանումները նախնական փուլում տեղի կունենան Իռլանդիայում և Անգլիայում: