Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել փոխվարչապետներ Ալի Հասանովին եւ Հաջիբալա Աբութալիբովին պաշտոններից ազատելու վերաբերյալ, ինչի մասին հոկտեմբերի 21-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բրիտանական «Times» պարբերականն անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Թուրքիայի զինված ուժերը «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում կիրառել են արգելված զինատեսակ՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող ռազմամթերք։
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողներն անհանգստություն են հայտնել Բաքվում բողոքի չարտոնված ակցիան ցրելիս ոստիկանության կողմից ուժի կիրառման կապակցությամբ եւ պահանջել են ազատել այդ ակցիայի ընթացքում բոլոր ձերբակալվածներին: Համապատասխան հայտարարությունը տարածվել է հոկտեմբերի 21-ին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վարղաշակ Հարությունյանը հանձնաժողով է եկել խորհրդատվություն տալու համար։ «Մի փոքր խորհրդատվություն է տալու: Վաղարշակ Հարությունյանը միայն ու միայն լավ խորհուրդներ կարող է տալ»,- ասաց նա:
«Պաշտպանական բյուջեում միշտ կան գաղտնի հոդվածներ, դրանում մեծ տեղ ունեն կառավարության պահուստային միջոցները, վարկային միջոցները, նվիրատվությունները և բազում այլ հոդվածներ, որոնք, գաղտնիության սկզբունքից ելնելով՝ չեմ կարող ասել»:
Վերջին մի քանի տարիները Հայաստանի համար նշանավորվեցին ներքին քաղաքական և արտաքին աշխարհաքաղաքական մի շարք փոփոխություններով։
Բրազիլիայում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Հոկտեմբերի 9-ից #Թուրքիայի կողմից #Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն էականորեն ստվերել է մերձավորարևելյան մի շարք երկրներում ծավալվող հույժ կարևոր ներքաղաքական գործընթացները:
Եռօրյա սուգ է հայտարարված Ռուսաստանի Յարոսլավսկի մարզի Ռոստովի շրջանի տարածքում, որտեղ բնակելի շենքում բռնկած հրդեհից զոհվել Է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա:
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտարարել է, որ ամերիկյան զորքի մի մասը կպահպանի իր ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի նավթի հանքավայրերի մերձակա գյուղերում։
Անահիտ Մութաֆյանն ու այլ աջակիցներ ակցիայի ժամանակ նստել էին դատարանի մուտքի աստիճաններին: Ոստիկաններն ասել են, որ թույլ չտրված հատվածում են նստած, և հորդորել էին դադարեցնել ակցիան, բացել դատարանի մուտքն ու ելքը:
Պարադոքս է, որ ԱԺ-ն պատասխանատվություն չի զգում և կրում իր կողմից ընտրված ՍԴ դատավորի «սկզբունքային երևակայական» պատճառներով պարապուրդի և այդ պարապուրդի հիմնավորումների համար: Պատասխանատվություն կրեք Ձեր ընտրության համար գոնե քաղաքական հայտարարության տեսքով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քրիստինե Սարգսյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված է հոկտեմբերի 22-ին Սոչիում:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վրաստանի նրա պաշտոնակից Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում կանցկացնեն Ճապոնիա իրենց այցի ընթացքում:
«Վստահ եմ՝ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իմ հրաժարականով, բայց երբեք որևէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլ չեմ արել, իմ վերաբերմունքը միշտ պայմանավորված է եղել համակարգն արդյունավետ դարձնելու մղումով… Գիտեմ, որ երկար ժամանակ օդում կախված լուրեր են լինելու, բայց ես հեռանում եմ պարզ ճակատով»։
«Ես խոսել եմ Սարհատ Պետրոսյանի հետ մինչև հրաժարականի իր դիմումը հրապարակելը: Ինքը ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ, ով հանդիսանում է իմ խորհրդականը, նաև Քաղաքաշինության կոմիտեի ներկա ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետև դա նույնն է, որ Առողջապահության նախարարությունը հրաժարական տա, որովհետև չի համաձայնում Աշխատանքի և սոցապ նախարարության աշխատանքի հետ»:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները պետական իշխանության մարմինների համակարգում կադրային քաղաքականության ոլորտում:
«Ես իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործով: Հանգամանքները պարզելու համար, իհարկե, որոշակի մարդիկ հրավիրվում են Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Սա՝ զուտ իրավական մասով»:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ 168.am-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը մեկնել է երեկ և Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ նստաշրջանի գլխավոր թեման եղել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա:
Ցուցարարները հոկտեմբերի 21-ին արգելափակել են Լիբանանի հյուսիսից Բեյրութ ձգվող հիմնական մայրուղին, անվադողերով ու աղբամաններով բարիկադավորել են մի շարք հիմնական ճանապարհներ երկրի մայրաքաղաքում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը փակուղի չի տանելու, սակայն դրա պատճառով կարող է սահմանադրության անվտանգության խնդիր լինել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով TRT World Forum 2019 երրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտարարել է, որ ահաբեկիչները 35 ժամ ունեն Սիրիայի հյուսիսի անվտանգության գոտուց հեռանալու համար։
Թեհրանը պատրաստվում է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ:
Թուրինի կենտրոնում կրակի ճարակ է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս է կազմում:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 21-ին կժամանի Բարսելոնա՝ այցելելու բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցներին: