Երկրաշարժ Իրանում
                                    5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով ժամը 14:58-ին: էպիկենտրոնը գտնվում էր Բենդեր Աբաս քաղաքից 112 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա էր: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իրանում, այլեւ Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    