Էրդողանը խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Պուտինի հետ հանդիպումից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված է հոկտեմբերի 22-ին Սոչիում:
Համապատասխան հայտարարությունը Թուրքիայի ղեկավարն արել Է գլոբալացման խնդիրների շուրջ Ստամբուլում ընթացող համաժողովում: Նրա ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։
«Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» գործողությունը կասեցվել է 120 ժամով, հատկացված ժամանակի մեծ մասն արդեն անցել է: Վաղը մենք ուղեւորվում ենք Ռուսաստան: Մենք այդ հարցը կքննարկեն պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել է Էրդողանը՝ առանց որեւիցե ճշտման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: