Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից
                                    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ 168.am-ի հետ զրույցում Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ Սեյրան Օհանյանը մեկնել է երեկ և Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ին։
«Իմ պաշտպանյալը Գերմանիա է մեկնել բժշկական զննություն անցնելու նպատակով՝ կապված ոտքի պրոթեզավորման հետ։ Ետ կվերադառնա սահմանված ժամկետում»,- ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարել էր Սեյրան Օհանյանի փաստաբանի միջնորդությունը՝ թույլատրելով Օհանյանին Հայաստանից մեկնել սեպտեմբերի 20-ին, իսկ վերադարձի ժամկետ սահմանել նոյեմբերի 4-ը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    