Իրանը պլանավորում է նոր քայլ անել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ
Թեհրանը պատրաստվում է այն բանին, որ նոր քայլ անի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների կրճատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք պատրաստվում ենք միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ քայլին»,-ասել է Մուսավին, որի մամուլի ասուլիսը հեռարձակել է PressTV հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ «Թեհրանը հուսով է, որ Եվրոպան կկատարի իր խոստումները եւ Իրանին հարկ չի լինի դիմել դրան»:
Ընդսմին ԱԳ նախարարության ներկայացուցիչը հորդորել է «համաձայնագրի եվրոպական մասնակիցներին՝ գործել ԱՄՆ-ի բռնած դիրքից անկախ»: «Իրանը ողջունում է հարաբերությունների զարգացումը ԵՄ-ի բոլոր երկրների, ներառյալ ԳՀՀԾ-ն ստորագրած պետությունների հետ»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: