«Փորձում էինք փոխզսպել ադրբեջանական կողմի անհարիր մեկնաբանությունները». Գևորգ Գորգիսյան

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին, գարնանային նստաշրջանից հետո սա ՀՀ պատվիրակության երկրորդ մասնակցությունն է եղել:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ նստաշրջանի գլխավոր թեման եղել է  Թուրքիայի ներխուժումը Սիրիա:

Նստաշրջանում Թուրքիան հերթական անգամ իր գործողությունները պատճառաբանել է նրանով, որ Սիրիայում ահաբեկիչներ կան, ինչը չի բավարարել եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանից հետո հասկացանք, որ յուրաքանչյուր պետություն իր երկրի անվտանգության համար հույսը պետք է միայն իր վրա դնի: Հիմնականում մենք փորձում էինք փոխզսպել ադրբեջանական կողմի անհարիր, որևէ թեմայի հետ առնչություն չունեցող մեկնաբանությունները, երբ Արցախի թեմայի հետ հարցն առնչություն չուներ, բայց նրանք բարձրաձայնում էին: Մենք հանձնաժողովում որոշել ենք, որ սա չի լինելու մեր գործունեության հիմնական ոլորտը, քանի որ մենք նոր պլաններ ունենք, ինքներս պետք է օրակարգ թելադրենք»,- այսօր ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Գևորգ Գորգիսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում 

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս