«Տիկի՛ն Զոհրաբյան, եթե Ձեզ մոտ դեժավյու է առաջանում. առաջարկ ունեմ»:
«Չեմ բացառում, որ ընդդիմության մերժված նախագծերում Կառավարությունը ստորակետ փոխի, ետ բերի ԱԺ»
«Այս մեկուկես տարում Ադրբեջանը և Թուրքիան երեք անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել, խոսել են ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականցնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին, Արցախյան հիմնահարցն ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որը թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:
Պենտագոնն սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը:
Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերի մասնաբաժինը 2019 թ․ 18,2%-ից նախատեսվում է 2020 թ․ նվազեցնել մինչև 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել բազմաթիվ այլ ծախսեր, ներառյալ որոշ դեպքերում կրկնապատիկ և եռապատիկ չափով, իսկ բյուջեին կից Կառավարության տարեկան ուղերձի «Սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները» բաժնում նաև զարմանալի կերպով բացակայում է պաշտպանությանը վերաբերվող որևէ դրույթ։
Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել «Լազարևյան ակումբի» հիմնադիրների հանդիպումը, որին, մասնավորապես, մասնակցել են ակումբի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովը, հայտնի գործարար, «Մոնարխ» կոնցեռնի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը և այլք։
Անվտանգության ոլորտում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ազդում է Մերձավոր Արեւելքում անվտանգության ոլորտի իրադրության վրա եւ թույլ կտա կայունացնել տարածաշրջանն ապագայում:
«Սա ծրագիր է՝ քանդելու ակադեմիան, այսինքն՝ գիտությունը։ Երկիրը պետք է ունենա ակադեմիա։ Եթե սա քաղաքակիրթ երկիր է, եւ մենք քաղաքակիրթ ազգ ենք, ուրեմն ունենք մեր սիմվոլները, որոնք միայն սիմվոլ չեն։ Գիտությունների ակադեմիա, օպերային թատրոն, պատկերասրահ, Մատենադարան, սիմֆոնիկ նվագախումբ, սրանք պարտադիր են, իսկ եթե որոշ խավարամոլներ ինչ-որ անձնական նպատակներով ուզում են բաներ քանդել, թող մտածեն իրենց մասին»։
Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստանի անկախ դատական համակարգի ամրապնդմանն օժանդակելու իր պարտականությանը` նշելով, որ այն պետք է համապատասխանի Սահմանադրությանը:
Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր հչավիրված ասուլիսում անդրադառնում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական մարտահրավերներին:
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այս մասին հայտնել է ազգային Ընտրական հանձնաժողովը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների:
Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին, ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այս մասին հայտնել է El Deber հրատարակությունը:
Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (115 կողմ և 4 բացակա) վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն ներկայացնելով նախագահի ստորագրմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ճապոնիայի Նարուհիթո կայսրը հոկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել է իր գահակալության մասին՝ երկրի Սահմանադրությանը եւ կայսերական տան վերաբերյալ օրենքին համապատասխան: Նրա ուղերձը հնչել է գահակալության արարողության ժամանակ, որն ընթանում է Տոկիոյում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ զորամասի ռադիոհետախուզության եւ ուղորոշման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանը, հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նա տեղեկացել է, որ մեկ այլ զորամասի զինծառայող, լեյտենանտ Հ. Խաչատրյանը ցանկանում է տեղափոխվել ռադիոհետազոտության կենտրոն:
ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Օրակարգում է «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու մասին։ Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրելը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
«Ժամանակ» թերթը գրում է. «Լիբանանի օդանավակայանի փակվելը բացասաբար է անդրադառնում Ղամշլիի հայության վրա, որովհետեւ դրա այլընտրանքը Ստամբուլի օդանավակայանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկ կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ եւ պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության գծով պետպատվերի գումարների բաշխման թեման այնքան է արծարծվել եւ այնքան շատ է շոշափվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու թեման, որ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը, գրություն է ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել:
Հիմա նա 300 հազար դոլարանոց մեքենայով է երթեւեկում, 2 միլիոն դոլարով վերանորոգված պետական առանձնատանն է ապրում, կրկնակի բարձրացված աշխատավարձ է ստանում (գաղտնի որոշմամբ), ԱՎԾ-ի նկարած թվերով էլ շարունակում է կերակրել հանրությանը։
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» թերթի հետ բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ հենց Կոմիտեն ունի խնդիր՝ ժամանակ, ռեսուրս են ծախսում, բայց վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով շատ քրգործեր կարճվում են: «Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Հ. Գրիգորյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, եւ դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջեւ կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ: