ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին. գարնանային նստաջրանից հետ, սա ՀՀ պատվիրակության երկրորդ մասնակցությունն է եղել:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։
Դուբայում տրվել է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում։
Ատելության խոսքը հանրային (հասարակական) խոսքի դրսևորում է, որն արտահայտում է ատելություն կամ խրախուսում է բռնություն անձի կամ անձանց խմբի նկատմամբ: Այն ընդգրկում է արտահայտությունների բազմաթիվ ձևեր, որոնք տարբեր պատճառներով տարածում, դրդում, խթանում կամ արդարացնում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելությունը, բռնությունը և խտրականությունը:
Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի երկրների բարեկեցության ոչ մեծ անկման: Այս մասին հայտարարել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում շուրջ մեկ շաբաթ գտնվող ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով բուժումը, րոպեներ առաջ վերադարձավ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մեկուսարան։
Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար: Հրավիրեց հանդիպման: Տեղյակ էր, որ ես մի քանի նախարարների հետ աշխատել էի որպես քաղաքական հարցերով խորհրդական: Խնդրեց կանխատեսել, թե ինչպիսին կլինեն իր հարաբերությունները քաղաքական դաշտի հետ: Ներկայացրի իմ պատկերացումները, նաև ասացի՝ «Ընդդիմությունը շուտով կոշտ կերպով կքննադատի քեզ»:
Ապրիլյան օրերին հրետանին իր վճռորոշ դերակատարումն ունեցավ: Հենց միայն հակառակորդի վիճակագրությունում նշված է, որ իրենց զոհերի մոտ 80%-ը հրետանու կրակից է: Սա ինքնին խոսուն փաստ է, որ վկայում է խոցման աստիճանի ճշգրտության և մեր հրետանավորների արհեստավարժության մասին:
Այն ժամանակ, գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը, չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ՝ «խաղաղ» նպատակների։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը:
Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից:
Իտալական Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ:
«Ամիսներ առաջ գրանցվեց որոշակի տեղաշարժ, ներկայիս միտումները հակառակի մասին են փաստում՝ իրավիճակ է փոխվում շփման գծում, վիրավորներ, զոհեր են գրանցվում, հնչում են ոչ ականջահաճո հայտարարություններ, և չի բացառվում, որ բանակցությունները հայտնվեն փակուղում»,- ասաց նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։
Ապացուցված բան է, որ երբ որոշ քաղաքական ուժեր հայտնվում են լուսանցքում, փորձում են ամենապատեհ պահին ճիշտ փաթեթավորմամբ մատուցվել հանրույթին։ Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդի հիշողությունը բավականին թույլ է, և գրեթե տասնամյակը մեկ հայ հանրության շրջանակում քաղաքական ամնեզիայի չափաբաժինը հատում է վտանգավոր սահմանի։
Հնդկաստանի Ռաջաստանի նահանգի բնակչուհի Պրաբհա Դեւին ծննդաբերել է 75 տարեկանում:
«Ո՞վ էր այդ «խելոքը», որ սև-սպիտակի եզրույթը մտցրեց շրջանառության մեջ: Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի»:
«Հայաստանն այսօր ունի լավ բիզնես թեկնածու լինելու որոշ խնդիրներ: Օրինակ՝ այսօր ՀՀ-ում «Կարգոյի» օդանավ չի իջնում, դա լուրջ խնդիր է: Եթե Հայաստանը պետք է ապրանք արտահանի, սահմանները փակ են, կան որոշ դժվարություններ: Ես կարծում եմ, սակայն, որ դա հարթվող հարց է, որովհետև մեր սփյուռքահայ ներդրողները միջոցները կգտնեն, դրանք տեխնիկական հարցեր են: Մենք Լյուքսեմբուրգ չենք, ունենք բարդ խնդիրներ, որոնք խոչընդոտում են, որ Հայաստանը լինի լավ բիզնես թեկնածու երկիր»:
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Գևորգյանը։
«Ապրիլյան պատերազմից հետո կատարվել են լուրջ վերլուծություններ, ի հայտ են բերվել՝ ինչպես թերություններր, այնպես էլ՝ դրական կողմերը: Հիմնվելով դրականի վրա՝ կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ հակառակորդի հետախուզության վերաբերյալ»:
«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության: Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը:
«Սրանք մայրիկին թողած՝ զբաղված են մի օրենքի մշակումով, որի սկզբունքները կամ հիմնական մոտեցումներն ամրագրված է մայր օրենքով»,- ասաց Պ. Հայրիկյանը։
«Նախ ինքին տարակուսելի եւ իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձեւավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։
«Եղել է ունեցվածքի վերաբերյալ հայտարարություն, բայց դա չի նշանակում, որ ունեցվածքի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պետք է երեխաներին կանչեն։ Մենք այդ շրջանն արդեն անցել ենք։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ հետաքննությունը կատարվում է շատ տարօրինակ մեթոդներով»,- նշեց նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել խորհրդարանին աջակցել «Բրեքսիթ»-ի թարմացված համաձայնագրին, որպեսզի Բրիտանիան կարողանա առանց հետաձգումների լքել Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին:
Հոկտեմբերի 15-ին Գրիգորի Հայրապետովն ազատվեց Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Ազատվեց նույնքան անաղմուկ, որքան անաղմուկ ու բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ կատարել էր իր աշխատանքային պարտականությունները:
«Ես 25 տարուց ավելի ճանաչում եմ վարչապետին, որից 20 տարին մի սենյակում ենք աշխատել: Նրա մոտ վրեժխնդրության նշույլներ անգամ չկան: Չի կարող լինել նման բան: Այն իշխանությունը, այն լծակները, որ ինքն ունի, եթե նրա մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, այսօր մի 500 մարդ շատ ծանր պատիժներ էին կրելու: Բայց նման բան չկա»: